11-ամյա երեխան թաքնվել է խաղահրապարակի սեղանի տակ, հպվել է էլեկտրասյան հոսանքալարերին և մահացել. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

1498121510,0578.jpeg

Հունիսի 06-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը ժամը 17:50-ին Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ համայնքի 11-ամյա անչափահաս բնակչուհու դի: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Պարզվել է, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 17-ի սահմաններում, Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող խաղահրապարակում: Դեպքի առթիվ հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երեխայի հայրը ճանաչվել է տուժող: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 11-ամյա աղջնակը ժամը 16-ի սահմաններում Դեբեդ գյուղի խաղահրապարակում իր տարիքակից երեխաների հետ «թաքնվոցի» խաղալու ժամանակ թաքնվել է նշված խաղահրապարակում առկա սեղանի տակ, որի ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին, հոսանքահարվել և մահացել:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություններ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաէլետրատեխնիկական փորձաքննություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է, ողբերգական դեպքի օբյեկտիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

--00--ԶՀ