ՀՀ-Ադրբեջան խնդրի կարգավորման արագացված փորձերը ոչ մի լավ բանի չեն տանի, պետք է պատմություն իմանալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աշխատանքներ ենք տանում Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եռակողմ ձևաչափով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ մեր երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը համարում են այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացի հարցում՝ ընդգծելով, որ այդ աշխատանքներն ունեն իրենց դինամիկան, ձևաչափերը, լրացուցիչ գործիքները։

«Մենք չենք փորձում որևէ բան արագացնել, մենք գնում ենք նախանշված պլանով, իրականացնում ենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք։ Մեզ համար միշտ առաջնահերթություն է մնում Ադրբեջանի և Հայաստանի մոտեցումների մերձեցումը, կայուն հավասարակշռված լուծումների մշակումը։ Հենց նման մոտեցումներին, նման աշխատանքին մենք պատրաստ ենք հետագայում աջակցել»,-ասել է ռուս դիվանագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ