Երևանը՝ ռուսաստանցիների ամառային ճանապարհորդությունների լավագույն երթուղիների եռյակում․ ТАСС

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Yerevan

Երևանը հայտնվել է ռուսաստանցիների ամառային ճանապարհորդությունների լավագույն արտասահմանյան երթուղիների եռյակում, հայտնում է TACC-ը:

Հյուրանոցների ամրագրման լավագույն քաղաքներն են Երևանը, Ստամբուլը, Մինսկը, Բաքուն և Դուբայը: Այս քաղաքներին բաժին է ընկնում բոլոր պատվերների մոտ 40%-ը»,- մեջբերում է հրատարակությունը փորձագետներին։ 

Հետազոտության համաձայն՝ այս տարի ռուսաստանցիների շրջանում պահանջված արտասահմանյան ուղղությունների ցանկն ընդլայնվել է։ Չնայած Հայաստանն ու Թուրքիան շարունակում են մնալ գնված ավիատոմսերի առաջատար երկրների շարքում (նրանց բաժին է ընկնում արտասահմանյան ամրագրումների 40,6 տոկոսը), ճանապարհորդները սկսել են ավելի հաճախ թռչել Թաիլանդ, Ինդոնեզիա, Ֆրանսիա, Ուզբեկստան և Կուբա: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Վրաստանն ու Ղրղզստանն այս տարի ամառային հանգստի համար 14 տոկոսով ավելի քիչ են ընտրում, քան 2022 թվականին։

--00—ՍՊ