Նիկոլը քանդում է Երրորդ Հանրապետության հիմքերը, հայ-ռուսական հարաբերությունները․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

շարմազանով

Եւ Հայաստանի քաղաքացիները, եւ քաղաքական դաշտը, եւ սփյուռքայությունը պետք է միավորվեն մեկ խնդրի համար՝ ազգակործան պատուհաս եւ կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի հեռացման համար, այդ մասին «Արարատյան ալյանսի» համաժողովին՝ իր ելույթում, ասել է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը․

«Նիկոլը քանդում է Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, Եկեղեցին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ազգային ինստուտները։

Նա քանդում է նաեւ հայ-ռուսական երբեմնի դաշնակցային հարաբերությունները՝ Ռուսաստանը հանարելով սպառնալիք։

Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի՝ Նիկոլի հեռացման շուրջ։

Պետք է համազգային համախմբումով կանգնեցնել Հայաստանի եւ Արցախի գահավիժումը։ 

Այլ լուծում չկա։

Նիկոլիզմն այլեւս ոչ միայն հայաստանյան  եւ արցախյան, այլ նաեւ համահայկական սպառնալիք է»,- նշել է նա։

--00—ՍՊ