Այս ծանր օրերին մեծ պատասխանատվություն ունեք․ ԱՀ ՏԿԵ նախարարը ներկայացրել է փոխնախարարներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Արցախ

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանն այսօր նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ փոխնախարարներ Լուսինե Բարխուդարյանին և Վլադիմիր Հարությունյանին, ովքեր բազմամյա փորձ ունեն կառավարման համակարգում:

Շնորհավորելով նշանակման առթիվ՝ նախարարն ընդգծեց, որ այս ծանր օրերին մեծ պատասխանատվություն են ստանձնել, և վստահ է՝ կկարողանան պատվով կատարել:

Նախարարի նորանշանակ տեղակալներին Ս.Գալստյանը մաղթել է բեղմնավոր աշխատանք՝ ի շահ պետության և ժողովրդի:

--00—ՍՊ