Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

էրդողան-պուտին-զելենսկի

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Պուտինի ու Զելենսկու հետ՝ քննարկելու Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքները և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ 

Hurriyet-ի հաղորդմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ ՀԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի մանրամասն հետաքննության համար կարող է հանձնաժողով ստեղծվել Ուկրաինայի, ՌԴ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի և միջազգային հանրության, այդ թվում՝ Թուրքիայի փորձագետների մասնակցությամբ․

«Թուրքիայի ձայնը կարևոր է, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի տարածքից օկուպացիոն զորքերի դուրսբերմանը»,- նշել է Զելենսկին։

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ։

Պուտինը կատարվածի համար մեղադրել է Կիևին։

--00—ՍՊ