Երևանի ոչ բոլոր հայտարարություններն են Մոսկվայի նկատմամբ արդար. ՌԴ դեսպանության խորհրդական 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Ռուսաստանում տեսնում են բոլոր այն դիտարկումները, որոնք հնչում են Երևանում՝ ուղղված Մոսկվայի քաղաքականությանը, սակայն դրանցից ոչ բոլորն են արդար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նկատել է ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը։ 

«Մենք իսկապես ուշադրություն ենք դարձնում այստեղ հնչող որոշ հայտարարություններին, չենք կարծում, որ բոլորն արդար են, որովհետև Ռուսաստանի ոչ բոլոր արածներն են ստանում բավարար հասարակական հնչեղություն, որովհետև իրավիճակը բավական բարդ է, ձեր ու Ադրբեջանի հարաբերությունները բավական բարդ ու խճճված են։

ՌԴ-ն, լինելով կապի մեջ երկու կողմերի հետ, փիարի հետ կապված որոշակի սահմանափակումներ ունի, իրավիճակը բավական նուրբ է։ Եթե մենք չաշխատեինք, կարող էինք մեզ թույլ տալ բավական բարձր, սակայն դատարկ հայտարարություններ։ Շատ դեպքերում այն, ինչ արվում է, բավական նրբանկատ մոտեցում է պահանջում», - նշել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՍՊ