Միաբանները ժամերգություն ու աղոթք կատարեցին, այցելեցին նահատակ հերոսների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

dv

Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները ավարտեցին իրենց առաքելությունը սահմանը լուռ հսկող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հաղորդում է Տավուշի թեմը։

Վարդապետներ և աբեղաներ են միաբանվել ոչ միայն Մայր Աթոռից և թեմերից, այլև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Գերված Արցախ աշխարհից եկել է Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։

Այսօր առավոտյան Մայր Աթոռից ժամանած միաբաններ Իջևանի շատրվանների հրապարակում Անդաստանի կարգ կատարեցին, այնուհետև, խմբերի բաժանվելով, այցելեցին մեր նահատակ հերոսների ընտանիքներին։

Երեկոյան բոլորը կրկին միաբանվեցին․ Երեկոյան ժամերգություն և հոգու խաղաղության համար աղոթք կատարվեց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

--00—ՍՊ