Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահ է ընտրվել Նուման Քուրթուլմուշը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

1e6038c6-f646-43b1-b09a-5f5f5272347d.jpg

Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի նախագահ է ընտրվել իշխող Էրդողանի գլխավորած «Արդարության և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պատգամավոր Նուման Քուրթուլմուշը: Իսկ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի առաջադրած թեկնածու Թեքին Բինգյոլը ստացել է 131 ձայն, որը չի բավարարել խորհրդարանի նախագահ ընտրվելու համար։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Առաջին ու երկրորդ քվեարկության ժամանակ Քուրթուլմուշին ևս չի հաջողվել հավաքել պատգամավորների քվեների ⅔-ը: Նա ընտրվել է միայն 3-րդ քվեարկության արդյունքում՝ պարզ մեծամասնությամբ (321 ձայն):

Նշենք, որ Նուման Քուրթուլմուշը երկարամյա քաղաքական կենսագրություն ունի։ Նախկինում եղել է փոխվարչապետ, կառավարության խոսնակ, մշակույթի նախարար, ԱԶԿ փոխնախագահ:

--00--ԶՀ