ԱՀ նախագահը հանդիպել է Ռուբեն Վարդանյանին և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի անդամներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Ruben-Vardanyan-Arayik-Harutyunyan-2-1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն շարժման՝ ԱՀ նախագահին ուղղված  նամակի դրույթների շուրջ։ Նախագահը, կարևորելով կենսական հարցերի շուրջ հանրային տարբեր շրջանակների հետ երկխոսության անհրաժեշտությունը, ներկայացրել է իշխանությունների ռազմավարական մոտեցումները հատկապես շրջափակման պատճառների ու հետևանքների հաղթահարման վերաբերյալ:

--00—ՅՄ