Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լոնդոնի քաղաքապետի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

c101a2ee-4537-4952-a7e9-c05565cf5dff.jpg

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միացյալ Թագավորության խորհրդարանում կարճատև հանդիպում է ունեցել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Բրիտանական խորհրդարանում կարճատև հանդիպում ունեցա Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ։ Լոնդոնը մեգապոլիս է, և հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև»,- գրել է Սիմոնյանը։

--00--ԶՀ