Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Petrakov-88-750x375

Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Արդեն հավաքին են միացել հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»

Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ

Արտակ Դաշյան – «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»

Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Արթուր Միրանյան – «Ալաշկերտ»

Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)։

Նշված ֆուտբոլիստներն այսօր կանցկացնեն առաջին մարզումը: Հունիսի 8-ի երեկոյան հավաքականին կմիանան Վարազդատ Հարոյանը և Կամո Հովհաննիսյանը, հունիսի 11-ին՝ Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում հունիսի 14-ին: Ժիրայր Շաղոյանի ժամանման օրը պարզ կդառնա ավելի ուշ:

--00—ՅՄ