Հայկական պատվիրակությունը Բաքվում մասնակցում է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Screenshot_5

Հայկական պատվիրակությունը Բաքվում մասնակցում Է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին։ Այդ մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ԱԱԾ–ից։

Նիստի ընթացքում քննարկվելու է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը:

«Մեր տեղեկություններով՝ հայկական պատվիրակությունը գլխավորում է սահմանապահ զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Հայաստանի ներկայացուցիչները Բաքու են մեկնել Մոսկվայից»,-գրում է լրատվամիջոցը։

--00—ՅՄ