Ինդոնեզիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱՍԵԱՆ գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

cc6454ff-7cf5-4c96-bce1-d0249b826833.jpg

Հունիսի 8-ին Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերոբ Բեջանյանը հավատարմագրերն է հանձնել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հորնին:

Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Սերոբ Բեջանյանը գործընկերոջը հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՍԵԱՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

--00--ԶՀ