Իրանի հետ ԵԱՏՄ համաձայնագիրը կարող է կնքվել 2023 թ-ի ընթացքում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հզոր խթան կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև կարևոր ուղղություն համագործակցության զարգացման համար։ Այս մասին ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Նա նշել է, որ Իրանի հետ ԵԱՏՄ համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել Միության անդամ երկրների՝ Իրան արտահանման համար արտոնյալ հասանելիություն նախատեսող համաձայնագրերի փաթեթ․ «Մեր արտահանողների համար իրանական շուկա մուտքի նման պայմանները կարելի է անվանել բացառիկ»,-ասել է Փաշինյանը։

«Մենք գտնում ենք, որ այս տարի Միության անդամ երկրների աջակցությամբ կկարողանանք ստորագրել այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ իրանական կողմն իր հերթին նույն տրամադրվածությունն ունի»,-ընդգծել է Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ