Երևանում մեկնարկել են հետխորհդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

photo_2023-06-08_17-29-47

Երևանում մեկնարկել են հետխորհդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

ֆյւֆտգւ

Կառուցվող թաղամասը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ։ Այն բնակելի միկրոշրջան է, որ  ապահովված կլինի ուսումնակրթական և մշակութային, առաջին անհրաժեշտության սպասարկման հաստատություններով՝  մանկապարտեզներ, դպրոցներ, մարզաառողջարանային համալիրներ, մշակութային, առևտրի, ժամանցի կենտրոններ, գերժամանակակից բազմապրոֆիլ հիվանդանոց, դեղատներ, կապի բաժանմունքներ, բանկեր և այլն։

տյնդտգյ

Կառուցապատման  առաջին փուլում արդեն մեկնարկել են 63 բազմաբնակարան շենքերի և 20 հա մակերեսով անտառ-պուրակի հիմնման աշխատանքները, որին ներգրավված են ավելի քան 2000 աշխատակիցներ։

ֆբհֆգբհ

Ըստ պլանավորման՝ բնակելի միկրոշրջանի 1-ին փուլի ամբողջական հանձնումը կկատարվի  2025թ.-ի վերջին։ Շինարարական աշխատանքները ընթանում են «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ՓԲ ընկերության կողմից։

--00—ՅՄ