Փաշինյանը պետք է քաղաքականությունից հեռանա, սա ներվ է, որը կարող է դրդել այլ գործողությունների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Փաշինյանը պետք է քաղաքականությունից հեռանա, սա ներվ է, որը կարող է դրդել այլ գործողությունների: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանի համոզմամբ, Արցախը հայկական պահելու հնարավորությունը դեռևս ամբողջությամբ կորսված չէ, դեռևս կարելի է ինչ որ մի բան անել։ Ըստ նրա՝ Փաշինյանը ամեն ինչ զիջելու քաղաքականություն է որդեգրել, նա զիջում է Արցախն ու անկլավները, որ ստանա միջազգային հանրության աջակցությունը։

Խաչատրյանի կարծիքով, Փաշինյանը շատ բան կարող էր ստանալ այդ զիջումների փոխարեն, օրինակ՝ ապահովեր արցախցիների անվտանգությունն ու Արցախի հայկական լինելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ