Թույլ ձյուն և մառախուղ՝ ՀՀ ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

բակո

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, մարտի 22-ի ժամը 20:00-ի դրությամբ, մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր:

Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: