ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Բելգիայի փոխվարչապետ Դավիթ Կլարինվալին եմ նվիրել իմ կրծքանշանը, որի վրա Հայաստանի և Արցախի դրոշն է պատկերված, ֆեյսբուքյան իր էջոմ գրում է պատգամավոր Թագուհի Թովմասյանը․
«Ազգային ժողովում Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի կազմով Բրյուսելում 4 օրերի ընթացքում հանդիպել ենք Բելգիայի խորհրդարանականների, օրենսդիր մարմինների ղեկավարների հետ, բարձրացրել Հայաստանի և Արցախի շուրջ առկա իրավիճակին առնչվող հարցեր ու խնդիրներ:
Այցի ավարտին Բելգիայի փոխվարչապետին նվիրել եմ իմ կրծքանշանը:
«Սա Ձեր հայանպաստ գործունեությանն ի պատասխան փոքրիկ հուշանվեր է, որը կխնդրեմ՝ կրեք Ձեր կոստյումի վրա, որպեսզի Հայաստանն ու Արցախը միշտ լինեն Ձեր սրտի մոտ: Շնորհակալություն նաև Հայաստան ու Արցախ այցելելու համար: Փորձեցի այսպես արտահայտել իմ երախտագիտությունը Ձեզ»,- հայտնել եմ պարոն Կլարինվալին՝ ընդգծելով, որ կրծքանշանն ինձ համար թանկ է, քանի որ այն կրել եմ իմ կոստյումի վրա աշխարհի բոլոր խորհրդարաններում, որտեղ բարձրացրել եմ Արցախի և Հայաստանի անվտանգային խնդիրները:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել անակնկալի համար՝ խոստանալով շարունակել մնալ Հայաստանի և Արցախի կողքին»,- նշել է նա։
--00--ՍՊ