Հարևանների հետ Իրանի առևտուրն աճել է 14․5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

iran

Իրանի՝ հարևան երկրների հետ առևտրաշրջանառության ծավալն աճել է 14,5%-ով՝ կազմելով 58,84 մլրդ դոլար, գրում է IRNA-ն։

«Իրանի առևտուրը իր բոլոր 15 հարևան երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ կազմել է ընդհանուր 96 767 տոննա՝ 58 մլրդ 843 մլն դոլար ծավալով, ինչը 14․5 տոկոսով ավել է նախորդ տարվա նկատմամբ»,- ասվում է Իրանի Էկոնոմիկայի նախարարության հաշվետվությունում։ 

--00—ՍՊ