Ատեստավորման գործընթացը շարունակվում է․ «Պաշտպան հայրենյացի» մասնակիցները ստուգարքներ են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

պաշտպան հայրենյաց

Հունիսի 8-ին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները ուսումնական կենտրոններում թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ են հանձնել մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը․
 
Սա այս օրերին ատեստավորվող զինծառայողների քննական վերջին փուլն էր:  «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մյուս շահառուները քննություններ կհանձնեն առաջիկա շաբաթների ընթացքում։
 
Ինչպես արդեն նշել ենք, նախորդ օրերին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները քննություններ են հանձնել շարային, կրակային և ֆիզիկական պատրաստություն առարկաներից։
 
Բոլոր ստուգարքների ցուցանիշների համադրմամբ կամփոփվեն քննությունների արդյունքները։ Ստուգող հանձնաժողովները կգնահատեն յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը, որի վերաբերյալ կկազմվի արձանագրություն և վերջնական եզրակացություն։
 
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները առաջիկա օրերին կմեկնեն զորամասեր` հետագա ծառայությունը շարունակելու։

Ատեստավորման գործընթացը զինված ուժերում շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ