Երբ մի ամրոցը հանձնես, արդեն ամբողջ զորքով են հարձակվելու քո միակ ամրոցի վրա. Կարեն Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

կարեն վրթանեսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վերջերս Խաչատուրը մի պարզ ու պատկերավոր օրինակ բերեց «Ղարաբաղը հանձնենք, հանգիստ ապրենք» վիրուսային քարոզչական թեզին հակադարձող...

«Պատկերացրու երկու ամրոց ունես, ու թշնամուդ զորքերը երկուսն էլ պաշարել են։ Հիմա քեզ ասում է. «Էն մի ամրոցը հանձնիր, որ հանգիստ ապրես քո մյուս ամրոցում»։ Բայց ակնհայտ է, չէ՞, որ երբ մի ամրոցը հանձնես, արդեն ամբողջ զորքով են հարձակվելու քո միակ ամրոցի վրա»։

Այնպես չէ, որ գոնե իմ շրջապատում սա պետք է ինչ-որ մեկին բացատրել, բայց ամեն դեպքում այս ձևակերպմամբ շատ ավելի պատկերավոր է ներկայացրած իրավիճակը և գուցե մի քանի «քաղաքականությամբ չզբաղվողներին» այնուամենայնիվ լրացուցիչ մտածելու նյութ տա»։

--00--ՍՊ