Սպորտային քաղաքացիության փոփոխության հարցում առայժմ հստակություն չկա, Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

647234ccae5ac901e1344ee2-750x375

«Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանը խոսել է սպորտային քաղաքացիության հնարավոր փոփոխության մասին:

«Սպորտային քաղաքացիության փոփոխության հարցում առայժմ հստակություն չկա։ Ես շփվել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, բայց հիմա այդ մասին չեմ մտածում։ Հիմա արձակուրդում եմ, հանգստանում եմ, պատրաստվում եմ հաջորդ մրցաշրջանին»,- Հովհաննիսյանի խոսքն է մեջբերում «РБ Спорт», փոխանցում է Armsport.am-ը։

ՌՊԼ-ի 2022/23 թթ․ մրցաշրջանում Ստեփան Հովհաննիսյանը «Օրենբուրգի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ՅՄ