Երևանում բախվել են հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Opel-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Screenshot_11

Երեկ՝ հունիսի 8-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցից դեպի Շինարարների փողոց ճանապարհահատվածում բախվել են Opel մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում և պարզվում են վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ էր տեղափոխում հիվանդանոց։ Եվ վթարից հետո շտպաօգնության մեկ այլ ավտեմքենա է ժամանել և հիվանդին տեղափոխել։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ