ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն իր հերթական Գերագույն ժողովը կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

34441_HYD_GM_M

Հունիսի 9-ին աշխատանքները կսկսի  Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության հերթական՝ 26-րդ Գերագույն ժողովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից։

Առաջիկա մի քանի օրերին կքննի ՀՅԴ Հայաստանի կառույցի հաշվետու ժամանակաշրջանի  գործունեությունը, կանդրադառնա Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած մարտահրավերներին, կուղենշի կուսակցության Հայաստանի կազմակերպության  առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես նաև կընտրի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին:

Ժողովի աշխատանքներին կմասնակցեն պատվիրակներ Հայաստանի բոլոր մարզային կառույցներից, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական,  ուսանողական և ուղեկից  միություններից, հրավիրյալներ` ՀՅԴ արտերկրի կառույցներից:

--00—ՅՄ