Այլևս չենք պաշտպանելու տիկին Գայանեին փոխադարձ համաձայնությամբ, դիրքորոշումների մեջ հակասություն կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբանական խումբն այլևս չի իրականացնի նրա պաշտպանությունը։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Հովսեփ Սարգսյանը նշեց, որ որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ, քանի որ դիրքորոշումների մեջ հակասություն կա․ «Դա մեր պաշտպանյալի ցանկությունն է»,-ասաց Հովսեփյանը՝ հավելելով, որ խափանման միջոցը փոխելու հետ կապված միջնորդություն են ներկայացրել, սակայն արդեն այլ հանրային պաշտպան է ներգրավվելու։

Պաշտպանական կողմը հայտարարեց, որ արդարացման հիմքով պետք է շարունակեին պաշտպանությունը, բայց տիկին Գայանեն այլ կարծիքի էր․ «Մնացածի մասով տիկին Գայանեն հնարավորություն կունենա ներկայացնելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ