Հարց է՝ որքանո՞վ ազնիվ ու նվիրված կարող է լինել նախկին հհկ-ականը․ «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Եթե ճնշման կամ աշխատանքից հեռացման խնդիր դրած լինեի, ես դա կանեի ներքին կարգով։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ պարզաբանելով իր կողմից բարձրացված հարցը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, թե ՀՀԿ-ին ծառայած մամուլի խոսնակը, որ շարունակում է նույն ոգով, չի կարող ազնվորեն ներկայացնել նախարարության աշխատանքը և ձեռքբերումները։
 
Պատգամավորի խոսքով՝ ինքը չի թիրախավորել նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանի անձը, այլ պարզապես հարց է բարձրացրել՝ որքանո՞վ ազնիվ և նվիրված կարող է աշխատել մեկը, որը ժամանակին դեմ էր հեղափոխությանը և արդյո՞ք մարդը ներքին կոնֆլիկտ չունի։

Շարունակությունը՝ տեսանյութում։