ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Թուրքիայի նախագահական պալատում երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Հետահայաց քննարկվել են այն մարտահրավերները, որոնց բախվել է Թուրքիայի Հանրապետությունը իր գոյության 100 տարում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նիստից հետո հայտարարություն է տարածվել, որտեղ նշվել է, որ նույն վճառականությամբ շարունակվելու են Թուրքիայի անվտանգության, խաղաղության ու բարեկեցության ապահովմանն ուղղված քայլերը։
Անդրադարձել է կատարվել մի շարք այլ կարևոր հարցերի, ինչպիսիք են Սիրիայում, Կոսովոյում և Սուդանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ