ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին:
Հանդիպմանը քննարկվել են համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման եւ կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:
«Համահայկական խաղերն անկախ Հայաստանի հասարակական կյանքի կարեւոր բաղադրիչ են։ Ավելի քան 20 տարի շարունակ սփյուռքահայ եւ հայաստանյան երիտասարդությանը Հայաստանում համախմբելուն զուգահեռ այս մարզական իրադարձությունն էական նշանակություն է ստացել հասարակության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման եւ սպորտի մասսայականության ապահովման հարցում: Համոզված եմ, որ Համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարեւոր ներդրումը կունենա սպորտի ժողովրդականացման եւ հայկական Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդությանը հայրենիքում միավորելու գործում»,-նշել է Տիգրան Խաչատրյանը։
Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան 2023 թվականի օգոստոսի 5-19-ը: Բացման արարողությունը կկայանա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երեւանում: 17 մարզաձեւերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:
--00--ԶՀ