Երևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվեց․ Իշխան Սաղաթելյանի դեմ ներկայացված հայցը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

1640182219_20365974_0_0_1600_901_1920x0_80_0_0_1c296f4397072d4700cf889f926792b1

Իրավապաշտպան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի քաղաքապետը դատարանում պարտվեց.

Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով իրականացվում է Իմ կողմից:

Ահա ՎԴ/5036/05/22 գործով ՀՀ վարչական դատարան 06/06/2023 որոշմամբ Մեր պահանջը բավարարվել է, Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվել է:

Մյուս երեք գործերով եզրափակիչ դատական ակտերի մասին կծանուցեմ հաջորդիվ»։

--00—ՅՄ