ՀՀ քաղաքացիների 82% դեմ է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

arcax-eraton

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն մայիսի 27-31-ը հեռախոսային հարցում է իրականացրել Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում, որին մասնակցել են 1100 քաղաքացիներ։

Հետազոտության մասնակիցներին հարցրել են, թե ինչպե՞ս են գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությունը. այս հարցին լիովին դրական են պատասխանել հարցվածների միայն 3․8 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 5․4 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 18․5 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 63․4 տոկոսը, հարցին դժվարացել են պատասխանել 8․9 տոկոսը։

Իսկ այն հարցին՝ հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնություն․ 2․8 տոկոսը պատասխանել են միանշանակ հնարավոր է, իսկ 77․7 տոկոսը՝ ընդհանրապես հնարավոր չէ։

--00—ՅՄ