Այո, Լոնդոնում կյանքը եռում է․ իմ ընտանիքը պետության հաշվին ոչ ինքնաթիռի, ոչ  մետրոյի տոմս չի գնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

348369787_1308559093428353_749190061843803468_n.thumb_.jpg

Իմ ընտանիքի անդամները պետության և հարկատուների հաշվին ո՛չ ինքնաթիռի և ո՛չ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին։

«Այո, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին:

Հատուկ այն բոլոր անգործ, նախանձ և չտես մարդկանց համար, ովքեր որոշել են քննարկել, թե ինչպես եմ ես քայլել Լոնդոնում և ինչպես նկարվել ընտանիքիս անդամների հետ և մետրո նստել:

Անհոգ եղեք, ես ու իմ ընտանիքը ցավոք մինչև 2018 թվականը շատ ավելի հաճախ էինք շրջագայում աշխարհով մեկ, քան հիմա, իսկ ինչ վերաբերվում է պետության հաշվին դա անելուն, ապա ասեմ, որ այդտեղ նույնպես սեփական չափանիշով շարժվելը տեղին չէ: Իմ ընտանիքի անդամները պետության և հարկատուների հաշվին ո՛չ ինքնաթիռի և ո՛չ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում»,-գրել է Սիմոնյանը:

--00--ԶՀ