ՀՀ քաղաքացիների 41%-ը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանն ու նոր կառավարության ձևավորմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

22471_yntraxaxtum_M

ՀՀ քաղաքացիների 41տոկոսը միանշանակ անհրաժեշտ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու նոր կառավարության ձևավորումը։ Այս մասին են վկայում «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի՝ մայիսի 27-31-ը անցկացրած հարցումների արդյունքները։

Հարցումն իրականացվել է Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում, որին մասնակցել է 1100 քաղաքացի։

Հարցվածների 41տոկոսը դրական է պատասխանել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ու նոր կառավարություն ձևավորելու մասին հարցին, 19․5 տոկոսը ընդհանրապես անհրաժեշտ չի համարում, 8․5 տոկոսը դժվարացել են պատասխանել այս հարցին։

--00—ՅՄ