Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Screenshot_18

Ինչպես հայտնում են թուրքական լրատվականները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ)՝ հունիսի 12-ին, իսկ հունիսի 13-ին՝ Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ՀԿԹՀ այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նախագահ Էրսին Թաթարի հետ, կրկին կընդգծի Թուրքիայի դիրքորոշումը Կիպրոսի հարցում։

Ադրբեջան կատարվելիք այցի ժամանակ Էրդողանը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ նախատեսվում է քննարկում Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված հարցերի շուրջ։

--00—ՅՄ