Կարեն Շահնազարովն ու Լևոն Աշրաֆյանն արժանացել են ՌԴ պետական մրցանակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

4a72d34a-60b8-42f1-8021-719b979c33bc.jpg

Հայկական արմատներով ռուսաստանցի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովն արժանացել է Ռուսաստանի 2022 թվականի պետական մրցանակի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Արվեստի բնագավառում 2022 թվականի Ռուսաստանի պետական մրցանակը հումանիտար աշխատանքի ոլորտում ակնառու նվաճումների համար շնորհվել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը։

Նշվում է, որ ՌԴ-ի պետական մրցանակին Է արժանացել նաև ակադեմիկոս Լևոն Աշրաֆյանը՝ պերինատոլոգիայի, ուռուցքաբանության և վերարտադրողական բժշկության պրակտիկայում ախտորոշման, կանխարգելման և թերապիայի անհատականացված մեթոդների մշակման և ներդրման մի շարք աշխատանքների համար:

Պետական մրցանակը Ռուսաստանի գլխավոր մրցանակն է, որը երկրի նախագահի կողմից շնորհվում է ամեն տարի։

--00--ԶՀ