Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի ՌԴ ԱԴԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

21241546_0_0_1600_901_1920x0_80_0_0_6ecd4790378dc12825c3406ad851948c

Դա հայ-ռուսական երկկողմ, այլ ոչ թե եռակողմ օրակարգի հարց է։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է նման հարց քննարկենք եռակողմ օրակարգում։ Իսկ թե ինչ կլինի և ինչպես, դա առանձին հարց է։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի Ռուսաստանի ԱԴԾ-ն (ФСБ), փոխանցում է Sputnik Արմենիան։

Եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպման մասին պայմանավորվածություններ չկան, սակայն Գրիգորյանը չի բացառել, որ առաջիկայում այն հնարավոր է, ինչպես նաև առանձին հանդիպում ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկի հետ:

Մոսկվայում փոխվարչապետերի բանակցությունները տևել են 9 ժամ։

--00—ՅՄ