ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
65 միլիարդ դոլարին մոտ շրջանառություն է գրանցել 2022թ․-ին չինական BAIC Group-ը, որը նաև fortune global 500 ընկերություն է։ Ընկերությունն անցած տարի վաճառել է 1․45 միլիոն ավտոմեքենա։ Այս մասին գրում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Մեր ներդրումային քաղաքականության մեջ առանձնակի կարևորություն ունի fortune global 500 ընկերություններին Հայաստան ներգրավելը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով, քանի որ այս 500 ընկերությունները գիտական հետազոտությունների վրա ծախսում են կրկնակի ավել գումար, քան մնացած ամբողջ աշխարհը միասին վերցրած։
𝐁𝐀𝐈𝐂 𝐆𝐫𝐨𝐮𝐩 ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գոն Յուեցիոնի հետ պայմանավորվել ենք միասին ուսումնասիրել Հայաստանում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու հեռանկարները։
--00—ՅՄ