ՀՀ ոստիկանությունը կընդլայնի աջակցությունը ՀՀ առողջապահության նախարարությանը

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 22, 24News

/

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարտի 22-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարության պաշտոնատար անձինք ու ոստիկանության մի քանի ստորաբաժանումների պատասխանատուներ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քննարկվել են թմրանյութեր պարունակող հակացավային դեղամիջոցների, շտապ օգնության ծառայության, վարորդական վկայականների տրամադրման, պացիենտների անձնական տվյալների պաշտպանության մասին հարցեր և ոլորտներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների նախագծեր:

Երկու գերատեսչությունների ղեկավարները միակարծիք էին, որպեսզի ճանապարհային ոստիկանությունն առավել ուժեղացնի ծառայությունը լուսաձայնային ազդանշաններով երթևեկող շտապօգնության մեքենաներին ճանապարհ չզիջող վարորդներին, նաև անհարկի լուսաձայնային ազդանշաններ արձակող, խախտումներ կատարող այն շտապօգնության մեքենաների վարորդներին հայտնաբերելու հարցում, որոնք պացիենտ չեն տեղափոխում:

Առողջապահության նախարարության և ոստիկանության պատասխանատուները առաջարկներ են արել ու քննարկել երկու կառույցներին վերաբերող այլ հարցեր: Որոշվել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` իրավիճակն օպերատիվ վերահսկելու և համակարգված աշխատելու համար: