ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում է։ Այսօր՝ հունիսի 9-ին հանդիպում է տեղի ունեցել Կլաարի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների ներկա վիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Բայրամովը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել ադրբեջանական կողմի դիրքորոշմանը՝ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի, պարտավորություններին համապատասխան տրանսպորտային ապաշրջափակման քննարկումների, ինչպես նաև սահմանազատման հարցի շուրջ։
Կլաարն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, և, որ ջանք չի խնայի ապահովելու այդ ուղղությամբ երկու երկրի ղեկավարների ապագա շփումները:
--00—ՅՄ