Նախագահ Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

սդս

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հունիսի 5-ի հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Մեկ այլ հրամանագրով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

--00—ՍՊ