Հիմա իմ Մարիամից կառնեմ որդուս կարոտը․ Ջրականում զոհված 19-ամյա զինվորի մայրը աղջնակ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

ջրական

Հունիսի 7-ին «Ապարան» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, ժողովրդին հայտնի՝ Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակչուհի 46-ամյա Արփիկ Սարգսյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս բարձր ճնշմամբ Ապարանի հիվանդանոց էր տեղափոխվել և պետք հերթական անգամ նա մայրանար։

«Ապարան» բժշկական կենտրոնի բժիշկների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել կնոջ առողջական վիճակը կարգավորել, ապա բուժքրոջ հետ նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Հանրապետական ծննդատուն։ 

Աղբյուրի հետ զրույցում Ա․ Սարգսյանն ասում էր․ 

«Իմ հերոս բալեն, ով նահատակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, Ջրականում, հիմա նրա կարոտը կստանամ իմ Մարիամից։ Ճիշտ է, էլի երեխա ունեմ, որի համար հպարտ եմ, որ ազգին պիտանի մարդ է, բայց միևնույն է, իմ 19-ամյա թառլան տղայիս բացակայությունը հիմա կլցնի մի քանի օր առաջ ծնված իմ հրաշքը»։

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս 19-ամյա Պողոս Սարգսյանի հարազատներն ու համագյուղացիները հիմա գյուղում անհամբերությամբ սպասում են գյուղի հերոսածին մայրիկին ու նորածին Մարիամին։ 

---00--ՍՊ