Արցախում պահպանվել է հրադադարի ռեժիմը․ խաղաղապահները 272 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

խաղաղապահներ

 

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 272,5 տոննա մարդասիրական օգնություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ