ՌԴ-ն տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձեր է տեսնում. Կոպիրկին․ Իրավունք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

կոպիրկին

Մոսկվային անհանգստացնում են տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձերը, «Իրավունք» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացը չի բխում Ռուսաստանի շահերից։

«Եթե տարածաշրջանումգործենք դիմակայության տրամաբանությունից ելնելով` ապա կաղավաղվոեն բուն նպատակներն ու աշխատանքի մեթոդները։ Դա, իմ կարծիքով, լուրջ խնդիրներ է ստեղծում իրական կարգավորման տեսանկյունից, որը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից, այլ ոչ թե տարածաշրջանին խորթ աշխարհաքաղաքական նկրտումներով առաջնորդվող արտաքին ուժերի շահերից», - նշել է Կոպիրկինը։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական կարգավորմանը վաշինգտոնյան հարթակի միացումը Ռուսաստանին բանակցային ուղուց դուրս մղելու ԱՄՆ փորձերի համատեքստում է:

--00—ՍՊ