Թուրքիան Շենգենյան վիզայի դիմումների ամենաշատ մերժում ստացած երկրներից է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

թուրքիա-վիզա

2020թ-ից ի վեր եվրոպական երկրները մերժում են Թուրքիայի քաղաքակացիներին մուլտի վիզաների տրամադրման հարցում: ըստ վիճակագրական տվյալների՝  մերժած վիզաների 80%-ը կազմում են մուլտի վիզաները։

Թուրքիան այն երկրներից է, որ Շենգենյան վիզայի դիմումների ամենաշատ մերժումն է ստացել, գրում է Ermenihaber-ը։ 

Վերջերս Շենգենյան վիզայի համար դիմողները եվրոպական շատ երկրներից, հատկապես Գերմանիայից, պետք է երկար սպասեն դեսպանատուն մտնելու համար։

Շատերը չեն կարողանում դեսպանատներ մտնել խիտ հերթերի պատճառով, իսկ եթե դա էլ ստացվում է, ապա մերժում են ստանում: Իսկ որոշ մարդիկ, որոնց դիմումները դրական պատասխան են ստացել, կարող են վիզա ստանալ ընդամենը մի քանի օրով։

Սակայն ԵՄ-ից նշել են, որ դա միայն Թուրքիային չի վերաբերում։ 2022-ին դիմումների թիվը հասել է 778․409-ի, որոնցից 120․876-ը մերժվել է, այսինքն 15․7%-ը։ Դրանց ճնշող մեծամասնությունը՝ 78․1%-ը, կազմել են բազմակի մուտքի (մուլտի) վիզա դիմումները։

--00—ՍՊ