Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ․ Գայանե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

գայանե

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը գրառում է արել․

«Սիրելի, սրտացավ հայրենակիցներ, հարազատներ, բախտակիցներ ու պարզապես ծանոթ-անծանոթներ, ովքեր էս ծանր օրերին եղան իմ ու ընտանիքիս կողքին․ իմ մեծ շնորհակալությունն եմ ուզում փոխանցեմ յուրաքանչյուրիդ։ Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ»։

Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանի որդու ենթադրյալ առևանգման գործով մեղադրվող Ազգուշ Մարտիրոսյանը (Գայանե Մարտիրոսյան) մեղավոր է ճանաչվել դատարանի վճռով և դատապարտվել 4 տարի ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի` 1 տարվա փորձաշրջանով։ 

--00—ՍՊ