600-ի փոխարեն՝ 750. վարչապետն ուռճացնում է իր աշխատակազմը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ՀՔԾ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օպտիմալացնելով կառավարությունը՝ մտադիր է ուռճացնել իր աշխատակազմը:

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Ըստ գործող օրենքի՝ վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թիվը, որը չի կարող գերազանցել 600-ը, սահմանում է վարչապետը: Հիմա կառավարությունն առաջարկում է 600-ը փոխարինել 750-ով:

Վատ գաղափար չէ, մանավանդ որ՝ ՔՊ-ականներին անհրաժեշտ է ինչ-որ աշխատանքով ապահովել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: