Ինչպե՞ս են փորձում լռեցնել Գագիկ Հարությունյանի դեմ դուրս եկած դատավորներին. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Գգաիկ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ԲԴԽ-ի դեմ դուրս եկան այն բանից հետո, երբ չընտրվեցին սնանկության գործերով դատարանի դատավոր: Տևական ժամանակ է՝ երկու դատավորները պայքարում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա նրանց բողոքը լռեցնելու համար Սնանկության դատարանում դատավորի պաշտոնի երկու թափուր տեղ են բացելու և դատավորներին ներքին կարգով համոզում են գնալ այնտեղ:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց դատավոր Կարինե Պետրոսյանին: Հարցին՝ պատրաստվում է արդյոք ընդունել այդ առաջարկն ու դադարեցնել ԲԴԽ նախագահի դեմ պայքարը, Պետրոսյանն ասել է. «Միանշանակ ոչ: Ասեմ, որ տեղյակ չեմ Սնանկության դատարանի դատավորի թափուր տեղեր ավելացնելու մասին, չեմ հետաքրքրվում, որովհետև լինելու դեպքում էլ չեմ դիմելու այդ դատարան գնալու համար: Իմ հայցերի, պայքարի նպատակը Սնանկության դատարանում դատավոր նշանակվելը չէ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։