«Ցելով ուզում են ինձ ոչնչացնել». գեներալը նախընտրում է «ԿԳԲ-ի պադվալը». «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Մանվել

«Հրապարակ» թերթը գրում է. ««Նաիրի» ԲԿ-ում  բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երևան» ՔԿՀ:  Բուժող բժշկից հետաքրքրվեցինք՝ առողջական վիճակը նորմա՞լ է։ «Ոչ, ինչ-որ պահի շաքարի ցուցիչն իջավ, իսկ այսօր կատաստրոֆիկ է` 92 միավոր ինսուլին է ստանում, նորման 10-12  է. շաքարը չի իջնում»: Մանվելն ասել է․ «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել»:

Նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», չի համաձայնել, գտել է, որ իր համար «ԿԳԲ-ի պադվալում ավելի հարմար է»: Ինչո՞ւ։ Նրա մերձավորն ասաց. «Անվտանգության տեսանկյունից. «Դատապարտյալների հիվանդանոցում» ով ասես չի պառկած, ինչ վարքագիծ ասես` չի դրսևորվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: