Ինչո՞ւ են քիչ պատգամավորներ մասնակցում շաբաթօրյակին․ Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Գևորգ

Վարդան Մամիկոնյանի հարակից այգում ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը շաբաթօրյակ է անում։ Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ 132-ից քիչ պատգամավորներ են մասնակցում շաբաթօրյակին, ասել է, որ կոռեկտ չի համարում խոսել այն մասին։

«Կոռեկտ չեմ համարում այլ պատգամավորների մասին արտահայտվել: Գուցե մարդիկ ունեն հարգելի պատճառներ չգալու: Համենայն դեպս, մենք միշտ նման միջոցառումներին փորձում ենք ներկայանալ և կոլեկտիվիզմի հոգեբանությունը հաշվի առնել, նաև, ինչու չէ, քաղաքը մեր սեփական ուժերով մաքրազարդել: Դրա մեջ որևէ բան չկա, շատ հաճելի է: Սա ևս մեկ առիթ է իրար հետ, ժողովրդի հետ շփվելու համար»,- ասել է Պետրոսյանը:

Հարցին` ինքն է՞լ է վարչապետի նման կարծում, որ աղբը մաքրելուց հետո շատ մեծ բան կփոխվի երկրում, Պետրոսյանն ասաց. «Ես չգիտեմ` այդտեղ ենթատեքստ կա՞, թե՞ չէ, բայց ընդհանրապես երկիրը պետք է բոլոր տեսակի աղբերից մաքրել»: