«2 կողմում աղբ էր»․ վարչապետը հետաձգեց Սոս Սարգսյանի թատրոնի հիմնարկեքի արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Նիկոլ

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հանրապետության ողջ տարածքում այսօր համապետական շաբաթօրյակ է: 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ առավոտյան նախատեսված էր մասնակցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքի հիմնարկեքին, որից հետո միայն գնալ Կոտայքի մարզի գյուղերից մեկը՝ շաբաթօրյակին մասնակցելու, բայց քանի որ ճանապարհի երկու կողմում աղբ եղել, որոշել են աղբ մաքրել։

«Մարդն ասում է՝ ես թատրոնի պատասխանատուն եմ, հարյուր անգամ խնդրեցին՝ եկեք, հիմա երկրի վարչապետին բերել են աղբի մեջ կանգնեցրել: Չի՛ կարելի աղբի մեջ կանգնել ու անել հանդիսավոր արարողություն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կմաքրեն, հետո կորոշեն հանդիսավոր արարողություն կանեն, թե՝ ո՛չ:

Վարչապետը շարունակում է մասնակցել շաբաթօրյակին: